ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
24.03.2015 | 00:02

Աղոթք վիրավոր զինվորների համար


Անսկի՛զբդ Աստված, սո՛ւրբդ սրբոց, Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու մեր սահմաններում, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին և անմեղ մարդկանց, առաքի՛ր նաև Սուրբ Հոգուն և օգնիր նրանց` Քո ծառաներին` շուտ ապաքինվելու, նրանց աչքերից սրբիր արտասուքը և ազատի՛ր բոլոր ծանր իրավիճակներից, քանզի ողորմած ես և գթած: Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, փառք հավիտյանս:
Ամեն:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ